Չավին բացատրել է, թե ինչ է պակասում իր թիմին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացատրել է, թե ինչ է պակասում իր թիմին։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին կատալոնական ակումբից հեռանալու մասին։ Չավիի կարծիքով՝ ժամանակակից «Բարսելոնային» պակասում է և՛ խաղի որակը, և՛ հաղթողի մտածելակերպը:

«Մենք պետք է ավելի շատ ճնշենք, ավելի լավ խաղանք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանությունում: Վերջին ժամանակներս մենք շատ խոցելի ենք եղել սեփական դարպասի դիմաց խաղալիս, ինչի պատճառով էլ արդյունքները վատացել են»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Միաժամանակ, Չավին նշել է, որ թիմը ստանձնել է նրա համար շատ դժվար ժամանակաշրջանում, ուստի այն աշխատանքը, որը նա կատարել է ֆուտբոլիստների հետ միասին, ավելի մեծ հարգանքի է արժանի։