«Լացիոն» պատրաստ է 8 միլիոն եվրո վճարել արգենտինացի ֆուտբոլիստի համար

«Լացիոն» հետաքրքրված է «Կռիլյա Սովետովի» հարձակվող Բենջամին Գարեի ծառայություններով։

Championat-ի տվյալներով՝ հռոմեական ակումբը պատրաստ է 8 միլիոն եվրո վճարել արգենտինացու համար, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի արվել։

Հիշեցնենք, որ ռուսական ակումբը ֆուտբոլիստին գնել է արգենտինական «Ռասինգից» 1,7 մլն եվրոյով։ 23-ամյա ձախ եզրային հարձակվողի պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Այս մրցաշրջանում Գարեն մասնակցել է Պրեմիեր Լիգայի 15 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ իր թիմակիցներին։