«Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Տոնի Կրոսին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսին։

Լրագրող Պակոջոյի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոները» մտադիր են 34-ամյա կիսապաշտպանին պայմանագիր առաջարկել մեկ մրցաշրջանով՝ մինչև 2025 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ Կրոսի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 29 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ Կրոսի արժեքը 14 միլիոն եվրո է։