16-ամյա հարձակվողը կարող է տեղափոխվել «Բավարիա»

ԱԻԿ-ի 16-ամյա հարձակվող Յուն Կուսի-Ասարեն կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Գերմանիայի Բունդեսլիգա։ Այս մասին հայտնում է Sport Expressen-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ տաղանդավոր հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Կուսի-Ասարեն շուտով կմեկնի Գերմանիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու։ Հնարավոր տրանսֆերի գումարը դեռ չի հաղորդվում։

Յունը ԱԻԿ-ի ակադեմիայի սան է: Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի սեպտեմբերին։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 300 հազար եվրո։