«Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում էր թիմի ղեկին պահել Յուրգեն Կլոպին։ Այն բանից հետո, երբ գերմանացին հայտարարեց մրցաշրջանի վերջում թիմից հեռանալու մասին, մերսիսայդցիների նախագահ Մայք Գորդոնը կապ հաստատեց նրա մարզչի հետ:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, ղեկավարը Կլոպին առաջարկել է բացել չեկային գրքույկը և չհեռանալ։ Սակայն գերմանացի մասնագետը մերժել է Գորդոնի առաջարկը։
Մի քանի օր առաջ Յուրգենը հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «կարմիրների» մարզչի պաշտոնից։ Գերմանացի մասնագետը մերսիսայդյան գրանդին գլխավորում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթեց Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան։