«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Դանի Կարվախալի հետ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է գերազանց մրցաշրջանից հետո նոր պայմանագրով պարգեւատրել պաշտպան Դանիել Կարվախալին:

32-ամյա ֆուտբոլիստը հաճախ է քննադատվել «Ռեալի» երկրպագուների կողմից և ստացել վնասվածքներ, սակայն Կարվախալն այս մրցաշրջանում լավ մարզավիճակում է:

Ըստ Մադրիդի «Ռեալի» ղեկավարների՝ Կարվախալը դեռ բան ունի թիմին տալու, ուստի նրան կառաջարկեն մեկ տարով երկարաձգել պայմանագիրը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Գործարքը համապատասխանում է ակումբի կանոնին՝ 30-ն անց ֆուտբոլիստների հետ մեկ տարուց ավելի երկար պայմանագրեր չկնքելու մասին: