Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն հիացած է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղով։
«Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ խաղադաշտում ունի մեկ ֆուտբոլիստ ավել։ Հայ ֆուտբոլիստը տակտիկական խելքի, տեխնիկական դասի և փորձի ամբողջությունն է, վայրկյան առաջ տեսնում է, թե ինչ է կատարվում և հասնում է այն կետին մյուսներից առաջ, որտեղ գնդակը պիտի հասնի ։
Երբ նա օգտագործում է այս ինտուիցիան սեփական տուգանային հրապարակում, նա կարողանում է արտասովոր ճշգրտությամբ հեռացնել պաշտպանությունը հարձակումից, ինչպես նաև կազմակերպել թիմի գրոհը։ Խեղճ «Ռոմա», ո՞վ թույլ տվեց նրան հեռանալ»,- ասել է Բարբանոն: