«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր՝ թիմից հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը։
«Ես ունեմ այն ամենը, ինչի մասին կարող է երազել մարզիչը: Յոթ տարիների ընթացքում մենք շատ ֆուտբոլիստներ ենք փոխել, բայց նրանք բոլորն էլ աներևակայելիորեն աջակցել են ինձ: Ես շատ լավ եմ զգում։ Իհարկե, մի օր ամեն ինչ կավարտվի, բայց հիմա ես դրա մասին չեմ մտածում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» սոցիալական ցանցը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Լապորտան Գվարդիոլային անվանել է կատալոնացիների գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։
Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «քաղաքայինները» 5 անգամ դարձել են Պրեմիեր Լիգայի չեմպիոն, երկու անգամ նվաճել են երկրի Գավաթը և Սուպերգավաթը, իսկ 2023 թվականին՝ Չեմպիոնների Լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։