Ժոան Լապորտան Պեպ Գվարդիոլային համարում է «Բարսելոնայի» մարզչի գլխավոր թեկնածուն

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային համարում է կատալոնացիների մարզչի գլխավոր թեկնածուն, հայտնում է El Chiringuito TV-ն իր սոցիալական ցանցերում։

Հունվարի 27-ին «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։

Գվարդիոլան «Բարսելոնան» մարզել է 2008-ից 2012 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն (2008/09-2010/11), երկու անգամ հաղթել երկրի Գավաթը (2008/09, 2011/12), Չեմպիոնների Լիգան (2008/09, 2010/11), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (2009), 2011) և Աշխարհի ակումբային առաջնությունը (2009, 2011):

Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանում «Բարսելոնան» 18 տուրից հետո 44 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։