ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում»։ Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը հարցում է կատարել ֆուտբոլիստի վերաբերյալ։ Ասենսիոն պատրաստ է թիմը փոխել այս ձմռանը։
Նշվում է, որ նախնական բանակցություններն արդեն կայացել են։ Սպասվում է, որ գործարքը դժվար կլինի հասնել։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն 12 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։