Լուիս Սուարեսն իր առաջին գոլն է խփել «Ինտեր Մայամիում» (VIDEO)

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը գրառում է կատարել «Ալ-Հիլալի» հետ ընկերական հանդիպումից հետո։

Խաղը կայացել է հունվարի 28-ին Ռիադում եւ ավարտվել 4։3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Այս խաղում գոլի հեղինակ դարձավ Սուարեսը։ Այս գնդակն առաջինն էր ուրուգվայցու համար «Մայամիի» կազմում։

«Մենք շարունակում ենք աշխատել»,- գրել է Սուարեսը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Սուարեսի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբերը:

https://youtu.be/C7qVeTnBUXY?si=L4lrVt7U_RpiyT_2