Լիոնել Մեսսին խորհուրդ է տվել, թե ով պիտի մարզի «Բարսելոնան»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կարող է գլխավորել «Բարսելոնան»։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին անձամբ է խորհուրդ տվել կատալոնական ակումբի ղեկավարությանը ուշադրություն դարձնել Սկալոնիի թեկնածությանը։

Հիշեցնենք, որ Չավիի՝ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին։ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։ Այս ընթացքում 44-ամյա մասնագետը կատալոնացիների հետ երկու գավաթ է նվաճել՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը (երկուսն էլ՝ 2022/23 մրցաշրջանում)։