«Նապոլին» հակառեկորդ է գրանցել

Հունվարի 28-ին «Նապոլին» ու «Լացիոն» ոչ-ոքի խաղացին Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում՝ 0:0։

Թիմերը 15 հարված են կատարել միմյանց դարպասին, բայց դրանցից միայն մեկն է կատարել «Նապոլին»։

2012 թվականից ի վեր առաջին անգամ նեապոլցիները ոչ մի հարված չեն կատարել Ա Սերիայի խաղում։

Միաժամանակ նեապոլցիները գնդակին տիրելու տոկոսով գերազանցեցին հռոմեացիներին՝ 61-ը 39-ի դիմաց:

Հիշեցնենք, որ այս հանդիպումից հետո «Լացիոն» ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում վեցերորդ տեղում է՝ 21 խաղում վաստակելով 34 միավոր։ «Նապոլին» 9-րդ հորիզոնականում է։ Վալտեր Մացարիի գլխավորած թիմը նույնքան հանդիպումներում վաստակել է 32 միավոր։