Անգե Պոստեկոգլուն ասել է, որ նորեկների չի սպասում

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն «Բրենտֆորդի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիսին է ներկայացել։

Մասնագետին հարցրել են, թե արդյոք լոնդոնյան ակումբը ձեռք կբերի՞ որևէ ֆուտբոլիստի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:

«Ես նորեկների չեմ սպասում: Ես կասեի, որ թե՛ գնելու, թե՛ հեռանալու գործարքները քիչ հավանական են։ Բայց ես ոչինչ չեմ բացառում»,- լրագրողներին ասել է Պոստեկոգլուն։

«Թոթենհեմը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: