Խուան Ֆոյտը կարող է իսպանական մեկ այլ ակումբ տեղափոխվել

Արգենտինայի հավաքականի եզրային Խուան Ֆոյտը, ով հանդես է գալիս «Վիլյառեալում», կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ թիմ։

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»։ Հարավամերիկացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։ Ֆոյտի և «դեղին սուզանավի» միջև գործող պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի կեսերը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Խուանը մասնակցել է 12 հանդիպման։ Արգենտինացի պաշտպանը դարձել է 1 գոլի հեղինակ, 1 գոլային փոխանցում կատարել և ստացել 1 դեղին քարտ։