Դանիելե դե Ռոսսին նշել է, թե ինչի վրա պիտի աշխատեն իր տղաները

«Ռոման» Դանիելե դե Ռոսսիի գլխավորությամբ երկրորդ խաղում հաղթեց «Սալերնիտանային»:

Հռոմեացիները երեք միավոր վաստակեցին, սակայն խնդիրներ ունեցան՝ մրցակցի դարպասը կատարելով ընդամենը հինգ հարված։ Հյուրերին հաղթանակ բերեցին երկրորդ խաղակեսում Պաուլո Դիբալայի (11 մետրանոց) և Լորենցո Պելեգրինիի դիպուկ հարվածները։

«Ես ֆուտբոլիստներիմ ասացի, որ մենք կարող ենք ոչ մի հարված չունենալ դարպասին, եթե պահենք գնդակը և դանդաղ շարժենք այն՝ չփորձելով ճեղքել հակառակորդի գծերը: Եթե ​​մենք տիրում ենք գնդակին, բայց գտնում ենք ճիշտ պահեր հարվածի համար, ապա դժվար կլինի մեզ կանգնեցնել:

Սա աշխատելու բան է: Մենք պետք է ավելի լավ հասկանանք, թե երբ է պետք գրոհել, և երբ ավելի հուսալի խաղալ»,- ասել է դե Ռոսսին, ով փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին «Ռոմայում», DAZN-ին տված հարցազրույցում: