«Բավարիան» ու «Արսենալը» հավակնում են «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստին

Եվրոպական մի շարք թոփ ակումբներ հետաքրքրված են «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսիի ծառայություններով։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար հավակնում են «Բավարիան», «Արսենալը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»։ Նշվում է, որ «Ասթոն Վիլան» բանակցություններ չի սկսելու իր ֆուտբոլիստի վաճառքի շուրջ մինչև ամառվա սկիզբ:

Ռեմսին «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 42 մլն եվրո։