«Բարսելոնան» և «Ատլետիկոն» կպայքարեն «Լաս Պալմասի» ֆուտբոլիստի համար

«Լաս Պալմասի» ձախ պաշտպան Սերխի Կարդոնան կարող է դառնալ իսպանական ֆուտբոլի գրանդներից մեկի ֆուտբոլիստ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»: Երկու ակումբներն էլ ցանկանում են ձեռք բերել Կարդոնային ազատ գործակալի կարգավիճակով:

Կարդոնան «Լաս Պալմասում» է հանդես գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 3 միլիոն եվրո։