Անտոնիո Կոնտեն հաջորդ մրցաշրջանից կդառնա իտալական ակումբի գլխավոր մարզիչը

Անտոնիո Կոնտեն հաջորդ մրցաշրջանից կդառնա «Միլանի» գլխավոր մարզիչը, հայտնում է TeleLombardia-ն։

Ըստ աղբյուրի՝ մասնագետն արդեն ընդունել է ռոսոներիների պայմանները։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մարզչի հետ բանակցությունները վարում էր Զլատան Իբրահիմովիչը, ով ակումբում աշխատում է որպես նախագահի խորհրդական սպորտային հարցերով։

Նախկինում Կոնտեն չէր հերքել, որ այս մրցաշրջանում կարող է գլխավորել «Նապոլին»։

Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմում»: Մարզիչը լքել է լոնդոնյան ակումբը 2023 թվականի մարտին։

Ա Սերիայի 22 տուրից հետո «Միլանը» ունի 46 միավոր եւ երրորդ տեղում է։