Լուիս Էնրիկեն կտեղափոխվի «Բոտաֆոգո»

«Բետիսի» հարձակվող Լուիս Էնրիկեն կտեղափոխվի «Բոտաֆոգո», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

23-ամյա բրազիլացին արդեն մեկնել է հայրենիք՝ բուժզննում անցնելու՝ տրանսֆերն ավարտելու համար: Ֆուտբոլիստի համար «Բոտաֆոգոն» կվճարի 20 միլիոն եվրո։

Էնրիկեն «Բետիս» է տեղափոխվել «Ֆլումինենսեից» 2022 թվականի հուլիսին 8 միլիոն եվրոյի դիմաց: 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։