«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հյուր է եկել բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոմարիոյի ծննդյան օրվան նվիրված երեկույթին։
Այսօր Ռոմարիոն դարձավ 58 տարեկան։
Սոցցանցերը ուշադրություն են հրավիրել Նեյմարի ֆիզիկական ձևի վրա, ով իր վերջին հրապարակային ելույթներից հետո շատ է գիրացել։
Հոկտեմբերի 18-ին Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի՝ Ուրուգվայի դեմ խաղում (0-2) ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում։ Հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանի և մենիսկի պատռվածք։ Այդ ժամանակվանից նա շարունակել է ապաքինումը։