Իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան մեկնաբանել է իր հնարավոր նշանակումը իսպանական «Բարսելոնայում»։
«Այժմ այս մասին խոսելու ժամանակը չէ։ Եթե իմ մասին նորություն լինի, կիմանաք։ «Բոլոնիան» իմ նվերն է, ես վայելում եմ այն իմ երկրպագուների հետ միասին»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում Sport-ը։
Այս մրցաշրջանում «Բոլոնիան» Մոտտայի գլխավորությամբ Ա Սերիայի 21 խաղից հետո 33 միավորով 7-րդ տեղում է։