Իվան Ռակիտիչը արդեն բուժզննում է անցել Սաուդյան Արաբիայում

«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է «Ալ-Շաբաբ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա խորվաթին Սաուդյան Արաբիայից ակումբ տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցել։ Համաձայնագիրը կգործի մեկուկես տարի։

Ռակիտիչը «Սևիլիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախկինում նա անդալուզցիների կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։