«Լիվերպուլի» կիսապաշտպան Կերտիս Ջոնսը հայտարարել է, որ հարգում է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ հեռանալու որոշումը։
Հունվարի 26-ին 56-ամյա գերմանացին հայտարարեց, որ կլքի ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
«Իհարկե, սա ցավալի լուր է։ Բայց սա նրա ընտրությունն է, նրա որոշումն է, և մենք հարգում ենք այն»,- խաղացողի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է առաջնությունը, Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։