Թոմաս Տուխելը նշել է, որ իսպանական ֆուտբոլի հսկաներից մեկի հետ աշխատելը կրկին կոգեշնչի իրեն

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ իսպանական ֆուտբոլի հսկաներից մեկի հետ աշխատելը կրկին կոգեշնչի իրեն։

«Իսպանիան արտասովոր առաջնություն ունի։ Ելնելով իսպանացիների հետ աշխատելու իմ փորձից՝ կարող եմ ասել, որ այս ֆուտբոլիստները մեծ ինքնավստահություն ունեն։ Երբ ես խոսում եմ իսպանացի խաղացողների հետ, ես արագ զգում եմ, որ մենք հիանալի հասկանում ենք միմյանց»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այնուհետև գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։

Այս պահին Բունդեսլիգայում անցկացրած 19 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 47 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Բայերն» է, որն ունի 49 միավոր։