Ռաֆայել Լեաուն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Նյուքասլը» պատրաստ է փորձել ձեռք բերել «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Telefoot-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ շուտով «կաչաղակները» կմոտենան «Միլանին»՝ 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկով։ Պորտուգալացուն հավակնում է նաև ՊՍԺ-ն։ Փարիզցիներն արդեն սկսել են ֆուտբոլիստ ձեռք բերելու աշխատանքները։

Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։