«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը շուտով կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբի» ֆուտբոլիստ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ 35-ամյա խորվաթն արդեն տեղեկացրել է թիմակիցներին իր առաջիկա հեռանալու մասին։ Նա բուժզննում կանցնի այս շաբաթավերջին, նախքան գործարքի ավարտը:
Ռակիտիչը «Սևիլիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախկինում նա անդալուզցիների կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։