Տիագո Մոտան պատասխանել է այն լուրերին, թե ինքը կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան պատասխանել է այն լուրերին, որ Չավիի հեռանալուց հետո կարող է գլխավորել «Բարսելոնան»։

«Լսեցի, որ 9ավին հեռանալու է, ինձ մի քանի րոպե առաջ ասացին. Կարո՞ղ եմ գլխավորել «Բարսելոնան». Ես ապրում եմ ներկայով և հաճույք եմ ստանում ներկայիս թիմի հետ աշխատելուց»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հունվարի 28-ին Չավին հայտարարեց, որ կհեռանա «Բարսելոնայից» 2023/24 մրցաշրջանի ավարտին։

Մոտան կատալոնական ակումբում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել 1999-2007 թվականներին։ Նա «Բոլոնիան» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։