«Լիվերպուլի» պաշտպաններ Վիրջիլ վան Դեյքը և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը կարող են հեռանալ ակումբից 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ կապված այս մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալու հետ՝ ֆուտբոլիստները մտադիր չեն երկարաձգել պայմանագրերը մերսիսայդցիների հետ և ցանկացած պահի կարող են հեռանալ թիմից։ Խաղացողների գործող պայմանագրերի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին։
Հունվարի 26-ին Կլոպը հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
25-ամյա Ալեքսանդր-Առնոլդը մերսիսայդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա Սալահը 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 27 խաղ, դարձել 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
«Լիվերպուլը» 21 խաղից 48 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի 2023/24 մրցաշրջանը։