Մարտին Սուբիմենդին գերմանական գրանդի տրանսֆերային նպատակներից է

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է։

Անցյալ ամառվանից ղեկավար Թոմաս Տուխելը պնդում էր նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերելու մասին, սակայն մյունխենյան ակումբը չի կարողացել բավարարել մարզչի պահանջը։ Լրագրող Քրիստիան Ֆալկի կարծիքով՝ «Բավարիան» այս խնդրի լուծման առաջնահերթ տարբերակ է համարում Սուբիմենդիին։

24-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է ամռանը, սակայն գործարքն ավարտին հասցնելը հեշտ չի լինի՝ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»։ Մարտին Սուբիմենդիի պայմանագրով նախատեսված է 60 միլիոն եվրո փոխհատուցման գումար։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։