Ֆրանչեսկո Տոտտիի ավագ որդին տեղափոխվեց Լա Լիգա

Լեգենդար Ֆրանչեսկո Տոտտիի ավագ որդին՝ Քրիստիան Տոտտին, դարձավ «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քրիստիանը խզել է պայմանագիրը «Ֆրոզինոնեի» հետ, որտեղ հանդես էր գալիս երիտասարդական թիմում։

18-ամյա հարձակվողն արդեն անցկացրել է իր առաջին մարզումը նոր ակումբում, որին ներկա է եղել նաև ֆուտբոլիստի հայրը։