«Բավարիան» գտել է Թոմաս Տուխելին փոխարինողին

«Բավարիան» մտադիր չէ մինչ այս մրցաշրջանի ավարտը հեռացնել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Այս մասին հայտնել է լրագրող Քերի Հոուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստները չեն կասկածում 50-ամյա մասնագետի պրոֆեսիոնալ որակների վրա։ «Բավարիան» այս պահին լիովին վստահում է Տուխելին, սակայն ուսումնասիրում է «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյին հրավիրելու տարբերակը՝ գերմանացու անսպասելի հեռանալու դեպքում ամռանը:

Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այնուհետեւ գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։ Տուխելը մյունխենյան գրանդի հետ հաղթել է Բունդեսլիգայի 2022/23 թթ.։

Ներկա պահին գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 18 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 44 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Բայերն» է, որը 18 տուրերի արդյունքներով ունի 48 միավոր։