«Բավարիան» մտափոխվել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին գնելու մասին:
28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Վեսթ Հեմ»։ Նախկինում կիսապաշտպանի համար պայքարում էր նաև «Բավարիան», սակայն, ավելի լավ ուսումնասիրելով անգլիացուն, նրանք դուրս մնացին պայքարից։
Լրագրող Թոբի Ալթշեֆլի խոսքով՝ մյունխենցիների թիմը հրաժարվել է Ֆիլիպսից՝ համարելով նրան «տեխնիկապես չափազանց թույլ»։ Ակումբի սկաուտները որոշել են, որ «Սիթիի» ֆուտբոլիստը այնքան լավ չի վարրվում գնդակի հետ հենակետային գոտում:
Կալվին Ֆիլիպսն այս մրցաշրջանում տասը հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Պրեմիեր Լիգայում նա խաղադաշտ դուրս եկավ ընդամենը չորս անգամ։