Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Արարատից»

Ռաֆայել Նազարյանն ավարտում է աշխատանքը Երեւանի «Արարատում»։

Ակումբի եւ մարզչի միջեւ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Նրա հետ միասին ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գեւորգյանը, Էրիկ Նազարյանը եւ Նիկոլայ Սարգսյանը:

Մինչեւ նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2-ի» գլխավոր մարզիչ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ: