Մեհդի Տարեմին մոտ է իտալական գրանդին միանալուն

«Ինտերը» մոտ է վերջնական համաձայնության գալուն «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի հետ՝ նրան ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ Ինտերի ղեկավարներն ու ֆուտբոլիստի ներկայացուցիչները գործնականում պայմանավորվել են երկու տարվա պայմանագրի շուրջ: Համաձայնագիրը կներառի ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։ Կողմերը դեռ պետք է որոշ հարցեր կարգավորեն գործարքի կատարման հետ կապված։

Տարեմին «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։