Ինյակի Ուիլյամս. «Անկեղծ ասած, ես կցանկանայի գնալ տղաների հետ գարեջուր խմելու»

«Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի 1/4-րդ եզրափակչի հաղթական հանդիպումից հետո (4-2) կիսվել է հույզերով։

«Հաղթեցինք «Բարսելոնային»։ Անկեղծ ասած, ես կցանկանայի գնալ տղաների հետ գարեջուր խմելու, բայց ես իսկապես հոգնած եմ: Ես վերադառնում եմ տուն», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ հունվարի 22-ին, Ինակի Ուիլյամսը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում մասնակցել է Գանայի ազգային հավաքականի՝ Մոզամբիկի հետ հանդիպմանը (2-2)։ Իր թիմի՝ մրցաշարից հեռանալուց հետո հարձակվողը մոտ 12 ժամ անցկացրել է Բիլբաո տանող ճանապարհին։