«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

«Յուվենտուսը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Ատալանտայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Տյուն Կյոպմայերսին։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը թուրինյան թիմի առաջնահերթ թիրախն է։ «Յուվենտուսը» պատրաստ է կենտրոնական կիսապաշտպանի համար վճարել մոտ 40 միլիոն եվրո Բյանկոներիների ներկայացուցիչները փետրվարին կսկսեն բանակցությունները «Ատալանտայի» հետ։

Կոպմայներսը «Ատալանտայում» հանդես է գալիս 2021 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է յոթ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։