Ժոան Լապորտա. «Միշտ համաձայն եմ Չավիի հետ, վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների կհասնենք»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում կատալոնական թիմի հավակնությունների մասին։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, կապույտ նռնաքարերը դուրս մնացին Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ դրամատիկ խաղում պարտվելով Բիլբաոյի «Ատլետիկին» (2:4):

«Կարծում եմ, որ մենք շարունակում ենք մնալ Լա Լիգայում հաղթելու թեկնածուներ։ Շատ դժվար է լինելու, բայց ես հավատում եմ դրան։

Միշտ համաձայն եմ Չավիի հետ, վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների կհասնենք մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Մենք պատրաստ կլինենք միավորներ վաստակել յուրաքանչյուր խաղում, որպեսզի ի վերջո հաղթենք Լա Լիգայում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։