Մոյզե Քինը կարիերան կշարունակի մադրիդյան թիմում

Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության է եկել «Յուվենթուսի» հետ հարձակվող Մոյզե Քինի 6 ամսով վարձակալության շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմը պետք է վճարի մոտ 460 հազար եվրո, ինչպես նաև «Ատլետիկոն» ամբողջությամբ կվճարեն իտալացի հարձակվողի աշխատավարձը։ Ակումբների պաշտոնական հայտարարությունը շուտով սպասվում է։

Այս մրցաշրջանում հարձակվողը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։