Ֆաբիո Կապելո. «Լավագույն տարբերակը այս դեպքում կլինի Էրլինգ Հոլանդը»

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Ռեալում» պետք է մտածեն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին հրավիրելու մասին։

«Եթե Մադրիդը պլանավորում է շուկա դուրս գալ, նրանք պետք է մտածեն, թե արդյոք ունեն բարձրակարգ կենտրոնական հարձակվող: Բայց «Ռեալը» չունի: Լավագույն տարբերակը այս դեպքում կլինի Հոլանդը։ Բայց եթե մենք խոսում ենք լավագույն ֆուտբոլիստին հրավիրելու մասին, ապա սա, իհարկե, Մբապպեն է»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս մրցաշրջանում 23-ամյա Հոլանդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 15 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։