Կարիմ Բենզեման կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հաղորդում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Չելսին»։

«Լիոնը հույս» ունի համաձայնության գալ նաեւ Սաուդյան Արաբիայից եկած ակումբի հետ։ Սակայն հավանականություն կա, որ ֆրանսիական ակումբը չկարողանա բավարարել գործարքի ֆինանսական կողմը։

Հարձակվողը սաուդթյան թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։