«Բավարիան» կվաճառի Ալֆոնսո Դեյվիսին

«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է, որ առաջիկա ամառ անպայման կվաճառի 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին, պայմանով, որ նա չհրաժարվի իր աշխատավարձը տարեկան 13-14 միլիոն եվրոյի հասցնելու ցանկությունից: Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ առաջիկա ամիսներին «Բավարիան» կվերսկսի կանադացի խաղացողի ներկայացուցիչների հետ բանակցությունները նրա աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ։ Դեյվիսի աշխատավարձի ակնկալիքները առանցքային գործոն կլինեն այս բանակցությունների արդյունքների համար։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ են պտտվում Դեյվիսով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։