Չավի. «Մենք բավականություն ստացանք «Բետիսի» դեմ խաղից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանություն է արել Իսպանիայի առաջնությունում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:2)։

«Մենք շատ լավն էինք և վերահսկում էինք հանդիպումը: «Բարսելոնան» շատ էր տիրում գնդակին։ Նրանք արագ ոչ-ոքի արեցին, իսկ դրանից հետո մենք նորից սկսեցինք տիրել խաղին։

Պետք է ավելի շուտ ավարտեինք խաղը։ «Բարսելոնան» հաջողությունների հասավ մի մարզադաշտում, որտեղ ոչ ոք չէր հաղթել այս մրցաշրջանում, և մենք ունեինք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ: Մենք ուրախ ենք, չորս թիմային գոլ, երեք գոլ Ֆերանից, թիմը կռվեց: Հիանալի հանդիպում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: