«Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը «Սևիլիայի» հետ խաղում 6 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Նա դարձավ Լա Լիգայի այս տուրի երկրորդ ֆուտբոլիստը, ով 3 գոլ խփեց Ֆերան Տորեսից հետո «Բետիս» – «Բարսելոնա» խաղում (2:4):
Ինչպես հայտնում է Squawka-ն, Իսպանիայի առաջնությունում 2019 թվականից ի վեր առաջին անգամ նույն օրը 2 ֆուտբոլիստներ հեթ-տրիկ են հեղինակել։
2018 թվականի մայիսի 13-ին Էմանուել Բոատենգը և Ֆիլիպե Կոուտինյոն նման նվաճման հասան «Բարսելոնա» – «Լևանտե» խաղում (5:4):