Վինիսիուս․ «Կարող եմ մնալ «Ռեալում» մինչև կարիերայիս ավարտը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ պատրաստ է լքել մադրիդյան ակումբը միայն «Ֆլամենգոյի» համար։

«Կարծում եմ, որ կարող եմ մնալ «Ռեալում» մինչև կարիերայիս ավարտը, բայց իմ կյանքի ակումբը «Ֆլամենգոն» է: Ես հորս խոստացա, որ մի օր կվերադառնամ այնտեղ։ Ես պետք է կատարեմ այս խոստումը», – Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Միաժամանակ, ֆուտբոլիստը նշել է, որ իրեն դուր է գալիս ապրել Մադրիդում։

«Ընդհանուր առմամբ, ես սիրում եմ այստեղի կյանքը, և իմ ընտանիքում ամեն ինչ լավ է։ Երբ իմ սիրելիները գնում են զբոսանքի, մարդիկ ճանաչում են նրանց և մաղթում երջանկություն։ Ես այստեղ բացահայտեցի նոր կյանք, նոր հույզեր։ «Ռեալը» եզակի է։ Աշխարհում բոլորը խոսում են այս ակումբի մասին։ Ինձ դուր է գալիս նա»,- հավելել է ֆուտբոլիստը։