Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ «Լիոն»

«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ «Լիոն», պնդում է RMC Sport-ը։

Ֆրանսիական ակումբն ակնկալում է, որ 36-ամյա հարձակվողը կհամաձայնի տրանսֆերին իր ներկայիս ակումբում առկա խնդիրների պատճառով։ Հունվարի 14-ին ֆուտբոլիստը հեռացվել էր մարզումից՝ թիմի հանդիպումից ուշանալու պատճառով։

Սակայն գործարքը դժվար կլինի իրականացնել, քանի որ «Ալ-Իթթիհադի» սեփականատերերը չեն ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, ում համար մեծ գումարներ են վճարել, և նրան համարում են Սաուդյան Արաբիայի առաջնության գլխավոր աստղերից մեկը։ «Լիոնը» հուսով է, որ կարող է համոզել «Ալ-Իթթիհադի» ղեկավարությանը համաձայնության գալ՝ շնորհիվ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ ֆրանսիական ակումբի սեփականատեր Eagle-ի լավ հարաբերությունների։

Բենզեման «Լիոնի» շրջանավարտ է, 2009 թվականի հուլիսին թիմից հեռացավ «Ռեալ», իսկ 2023 թվականի հուլիսին գնաց «Ալ-Իթթիհադ»։