«Լիվերպուլը» չի պարտվել Պրեմիեր Լիգայում առանց Մոհամեդ Սալահի

Հունվարի 21-ին «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթեց «Բորնմութին» (4:0) Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի խաղում։

Մերսիսայդցիները խաղում էին առանց իրենց առաջատար Մոհամեդ Սալահի, ով այժմ Եգիպտոսի հավաքականի հետ մասնակցում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը:

Ըստ B/R Football-ի, «Լիվերպուլը» երբեք չի պարտվել Պրեմիեր Լիգայում առանց Սալահի թիմում: Կայացել է նման 11 հանդիպում՝ 8 հաղթանակ, 3 ոչ-ոքի: