Հունվարի 21-ին «Ռեալը» Լա լիգայի 21-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Ալմերիային» և 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Հաղթական գոլի հեղինակ դարձավ պաշտպան Դանիել Կարվախալը, ով գոլի հեղինակ դարձավ ավելացված 9-րդ րոպեին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սա «Ռեալի» ամենաուշ հեղինակած գոլն է Լա Լիգայում ակումբի պատմության մեջ մրցաշարում։
Մինչ օրս ռեկորդը պատկանում էր Գոնսալո Իգուայինին, ով 2008 թվականին ավելացված ժամանակի 7-րդ րոպեին գրավեց «Ատլետիկոյի» դարպասը։