Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» (4-2) վերջին հանդիպման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել «սերուցքայինների» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի և «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի միջև։
Իսպանական Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Վինիսիուսի և Սիմեոնեի միջև կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հանդիպման 82-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն գոլ խփեց, բրազիլացի վինգերն անցնելով տեխնիկական հատվածի մոտով, որտեղ գտնվել է արգենտինացի մասնագետը, ցույց է տվել մատների յոթը թիվը։ Սրան ի պատասխան Սիմեոնեն պատասխանել է. «Յոթ համարի՞. Հեռացիր այստեղից»։ Ինչին Վինիսիուսն ասաց. «Յոթ համարը քո մոր էշն է»։ Սրանից հետո խաղացողն ու մարզիչը վիճաբանության մեջ են մտել։
«Ատլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ, իսկ «Ռեալը» ավարտեց իր մասնակցությունը մրցաշարին։ Նշենք, որ «Ռեալը» Իսպանիայի գավաթի գործող գավաթակիրն է՝ անցած մրցաշրջանի եզրափակիչ խաղում «Օսասունային» հաղթելուց հետո՝ 2-1 հաշվով։