«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր ամբողջ մարզչական կարիերայի ամենադժվար մարտահրավերի մասին։
«Կարծում եմ՝ «Բավարիային» միանալն իմ կարիերայի ամենադժվար մարտահրավերն է: Յուպ Հայնկեսի արածից հետո ինձ համար շատ դժվար էր հաստատվել Գերմանիայում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Որպես «Բավարիայի» գլխավոր մարզիչ, 2012/2013 մրցաշրջանում Յուպ Հայնկեսը նվաճել է Գերմանիայի առաջնությունը, երկրի գավաթը և Չեմպիոնների լիգան։